29 04 2020

Դանիելյանի հանդեպ հարձակումն օգտագործվելու է վրեժխնդիր լինելու համար․ փաստաբան

Դանիելյանի հանդեպ հարձակումն օգտագործվելու է վրեժխնդիր լինելու համար․ փաստաբան

Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կենացները քաղցրանում են...
Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների, Արթուր Դանիելյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման գործը օգտագործվելու է իշխանության կողմից
Արթուր Դանիելյանից վրեժխնդիր լինելու համար:
Քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին:

 

Իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում, լրիվ հնարավոր սցենար է:
Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ