26 04 2020

Ինչո՞ւ ՄԻՊ-ը 2-րդ նախագահի իրավունքների խախտումների մասին հայտարարությամբ հանդես չի գալիս․ փաստաբան

Ինչո՞ւ ՄԻՊ-ը 2-րդ նախագահի իրավունքների խախտումների մասին հայտարարությամբ հանդես չի գալիս․ փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ծանոթացա Մարդու իրավունքների պաշտպանի հերթական հայտարարությանը: Հայտարարության բովանդակության հետ առարկություն չունեմ, ավելին թեև իմ դատավարական հակառակորդը ոչ միայն սուտ, զրպարտող, այլ ատելություն սերմանող հայտարարություններով է այս ժամանակահատվածում հանդես եկել, ցավում եմ կատարվածի համար և նույնը կասեմ ցանկացած փաստաբանի համար:

Ինձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում, երբ ես երեք անգամ բարձրաձայնում եմ իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին: Մեկ ամսից ավելի բացակայած` Ապրիլի 17-ին աշխատանքի վերադարձած և անհապաղ քննության ենթակա միջնորդությունը (Մարտի 16-ից ներկայացրած) լսելու փոխարեն, չպլանավորված արձակուրդ մեկնելու վերաբերյալ, Դատարանի նախագահի անգործության վերաբերյալ: Ի՞նչն է պատճառը որ Օմբուդսմենը երկրում համաճարակային վիճակի պայմաններում` ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների մեղմ ասած` կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս...

Հ.Գ. Միջազգային փորձում այս ժամանակահատվածում հենց իրավապաշտպան կառույցներն են առավել ակտիվը պնդում կորոնավիրուսային վարակի պայմաններում կալանավորումները փոխելու անհրաժեշտության մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ