Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն Ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։
Միջնորդությունը մինչ այժմ թողնվել է առանց քննության։ Ակնհայտ միակողմանի քննությունը և իրականացվող «քրեական հետապնդումը» այդքան զավեշտալի չէր լինի, եթե կալանքը կիրառելու միջնորդության մեջ որպես կիրառման հիմք չվկայակոչվեր նշված Ընկերության աշխատակցի վրա «ապօրինի ներգործելու հնարավորության կանխումը»։
Հ.Գ. Համոզված եմ՝ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը