17 04 2020

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը ազատվել է կալանքից․ News.am

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը ազատվել է կալանքից․ News.am

News.am-ը գրում է․ «9 տարի ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Միսակ Լազարյանի խափանման միջոց կալանվորումը փոխվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արկադի Գեւորգյանը։
«Դատախազությունը վերացրել է կալանավորումը՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ մեկը այն, որ ասում էինք ապաստանի հետ կապված վարչական վարույթ կա և հանձնման գործառույթ ներկայումս հնարավոր չէ իրականացնել, առավել ևս, միգրացիոն ծառայությունը վարչական վարույթը կասեցնելու որոշում է կայացրել, իսկ մյուս հիմքը՝ Միսակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, որը հանձնման գործընթացը հետաձգելու հիմք է, այսինքն, մինչև այդ գործի վերջնական ընթացքը չլուծվի, չեն կարող հանձնման հարց քննարկել»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Միսակ Լազարանը հետախուզվում է ՌԴ-ի կողմից ադրբեջանցու սպանության համար։ Դեպքը տեղի է ունեցել 2011թ․։ Միսակ Լազարյանի հայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ Միսակն ու ընկերը ռեստորանում լսել են, թե ինչպես է ադրբեջանցի տղամարդը անվայել արտահայտվում հայերի մասին, ինչից հետո վեճի են բռնվել նրա հետ։ Ադրբեջանցի տղամարդը դրանից հետո մի քանի այլ մարդկանցով, ատրճանակով վերադարձել է ռեստորան, ի վերջո հայ տղաները խլել են այդ ատրճանակը, նրանց կրակոցի հետեւանքով ադրբեջանցին սպանվել է։ Դեպքից հետո Միսակ Լազարյանը տեղափոխվել է Հայաստան, մեկ տարի առաջ նրան ԱԱԾ-ն ձերբակալել է, իսկ այս տարվամարտին նրա մասին հայտնել ՌԴ կողմին։ Միսակ Լազարյանը ձերբակալված էր, մինչ կլուծվեր նրա արտահանձնման հարցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ