14 04 2020

Նախագահ Քոչարյանի գործը քաղաքական օրակարգի կենտրոնում է հայտնվել․ Վիկտոր Սողոմոնյան



Այսօր նախագահ Քոչարյանի գործը և այս ամբողջ թնջուկը քաղաքական օրակարգի կենտրունում է հայտնվել։ Նախ իրավական մասով՝ սկսված մարտի 17-ից, երբ պետք է  քննվեր Ռոբերտ Քոչարյանի կալանքը երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը, այդ օրից  ի վեր դատական նիստերը չեն կայանում և փաստորեն ազատության վերաբերյալ հարցը առաջնային կարգով պետք է քննարկվեր, չի քննարկվում, այն պատճառով, որ դատավորը չկա։ Այս մասին «5-րդ ալիք»-ի հետ հարցազղրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ստացվում է, որ այդ կարևորագույն նիստը տեղի չի ունեցել դատավորի բացակայության պատճառով, այն դեպքում, որ նիստը պետք է անհապաղ տեղի ունենար։ Սա ամոթալի գործողություններ են, որոնք ոչ միայն քաղաքականությանը այլև մարդուն հարիր չէ»,- ասաց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ