10 04 2020

Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նախնական նիստ է նշանակվել մայիսի 13-ին։ Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ աղբյուրի, ծանուցումը կողմերին ուղարկվել է մարտի 31-ին։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հայցի պահանջն է Փաշինյանին  պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Հայցը փետրվարի 21-ին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին, այն վարույթ է ընդունվել մարտի 3-ին։ Դատարանում Հրայր Թովմասյանի ներկայացուցիչը Արթուր Հովհաննիսյանն է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ