07 04 2020

Մի շարք ցուցանիշներ բավական ոգևորիչ են․ Բադասյանը՝ ԵԽ զեկույցի մասին

Մի շարք ցուցանիշներ բավական ոգևորիչ են․ Բադասյանը՝ ԵԽ զեկույցի մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2019 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ Մեր երկրի մի շարք ցուցանիշներ բավական ոգևորիչ են։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36% (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536 անձ, իսկ 2019 թ-ին՝ 2 հազար 266)։

Նույն զեկույցի համաձայն, ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի և Սլովենիայի հետ:

Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ Հայաստանի ՔԿՀ-ների ընդհանուր լրակազմը 5 հազար 346 է, բայց դրանցում բանտային բնակչության խտությունը կազմել է ընդամենը 42.2%: Սա գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (89,5%): Նշեմ, որ այս պահի դրությամբ խտությունը ավելի է նվազել և կազմում է 41.7% է:

Հայաստանում 2019 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.2% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։

Տարեկան քրեական վիճակագրության ուսումնասիրությունները թույլ են տալիս նաև վերահաստատելու Կառավարության որդեգրած ռազմավարական մոտեցումները հատկապես ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց մահացության և ինքնասպանության դեպքերի կանխարգելման վերաբերյալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ