07 04 2020

Սիսիանում միլպետի պաշտոնակատարը ծեծել է 3 քաղաքացու․ Սրբուհի Գրիգորյան

Սիսիանում միլպետի պաշտոնակատարը ծեծել է 3 քաղաքացու․ Սրբուհի Գրիգորյան

Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հատուկ նոր ոստիկանապետի համար։

Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։

Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։

Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։

Զբաղվեք այս խնդրով։

Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։

Ափսոս՝ Սիսիանում չեմ...

Հիմա նաեւ պաշտոնական գրություն կուղարկեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ