06 04 2020

Էս պահին պագևավճար ստանալու ժամանակը չէ․ փոխոստիկանապետ



Չնայած որ ՀՀ ոստիկանությունը էական գործունեություն է իրականացնում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, բայց վերահսկում է օպերատիվ իրավիճակը, և հանցավորության մարկարդակի անկում կա։ Այս մասին կառավարության մամումի սրահում ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, անդրադառնալով հարցին, թե հանցավորության ինչպիսի՞ մարկարդակ է հանրապետությունում՝ հաշվի առնելով, որ ոստիկանությունը զբաղված է համավարակի կանխարգելմամբ։

Մհրյանը նաև անդրադարձավ օրեր առաջ համացանցով տարածված տեսանյութին, որտեղ երևում էր, ինչպես են 2 ոստիկան Հյուսիսային պողոտայում վազում մի քաղաքացու հետևից․ «Կոնկրետ այդ դեպքը կապված է եղել արտակարգ դրության հետ, ուզել են ստուգել փաստաթղթերը, չգիտես ինչու քաղաքացին փախել է, բռնել են, ստուգել, բաց են թողել»։

Լրագրողի հարցին, թե Արտակարգ դրության ժամանակահատվածում ոստիկանությունում պարգևավճարներ ստացել են Մհրյանը պատասխանեց՝ «Էս պահին պագևավճար ստանալու ժամանակը չէ,  և մենք չենք ստացել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ