06 04 2020

1735 քաղաքացի վարչական պատասխանատվության կենթարկվի․ փոխոստիկանապետ



Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել է Իրանի  Իսլամական հանարպետության կողմից ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտանյին միջոցի ուղեկցումներ թվով 515, որին ներգարվված են եղել ոստիկանության 477 կարգախմբեր։ Ուղկեցման ընթացքում սահամանափակվել են վարորդների և նրանց  փոխարինող անձնաց երթուղուց դուրս տեղաշարժը։ Այս մասին կառավարության մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, ներկայացնելով վերջին օրերին ոստիկանության կատարած գործողությունները արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։

Փոխոստիկանապետը հայտնեց, որ ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել է 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ։


Նա նշեց՝ 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ ու ավելի ուղևոր հանդիսացող անձիք, իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ կանոնները խախտելու համար։

«Մինչ օրս արգելվել է թվով 3007 տրանսպորտային միջոցների մուտքը մի վարչական տարածքից մյուս վարչական տարածք։ Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժվում են 83 վարակակիրներ»։
 

Մհրյանը նաև հայտնեց, որ ՀՀ ողջ տարածքում 06․04 2020 թվականի դրությամբ նշանակված են 69 անցակետեր, մարզերի  և երևանի վարչական սահմանների միջև բնակչության  ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ