Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն։
Արդյունքում Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թ. ապրիլի 5-ից կդադարեցվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Վարազդատի Ավետիսյանի լիազորությունը։
Որոշումը կայացրել է Բարձրագույն դատական խորհուրդը։
65 տարեկանը լրանալու հիմքով կդադարեցվեն նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Վազգենի Սմբատյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանի լիազորությունները՝ համապատասխանաբար ապրիլի 6-ից և 8-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը