Ժամանակավոր տեքստ / քանի որ հետաքրքրվողներ կան/
1. 19.03.2020թ․ դիմել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին տիկին Դանիբեկյանի ժամանակավոր անաշխատունակության հիմքով խափանման միջոցը փոխելու միջնորդությունն այլ դատավորի մակագրելու համար:
2. 20.03.2020թ․ հեռախոսազանգով ճշտել ենք, որ անհապաղ քննության ենթակա այդ միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում առկա չէ, հավանաբար այդ օրը այլևս չի լինի, պատասխանը կստացվի 23.03.2020թ․:
3. 23.03.2020թ․ առավոտյան տեղեկացել ենք, որ պատասխանը չի կարող տրամադրվել էլեկտրոնային եղանակով /սկանավորելու կամ լուսանկարելու հնարավորություն, հավանաբար, դատարանի աշխատակազմը չի ունեցել/: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 15:00-ին գրությունը դատարանից առձեռն ստանալու մասին:
4. Նշված ժամին, դուրս գալով ինքնամեկուսացումից )) , ներկայացել եմ դատարան, սակայն պատասխանը չի տրամադրվել՝ դեռևս պատրաստ չլինելու պատճառով:
5. Դատարանի կազմից հայտնել են, որ այսօր կարող են ուղարկել էլեկտրոնային եղանակով: Կոնկրետ ժամը հայտնի չէ:
P.s. հնարավորին քիչ շփում դատավարության մասնակիցների հե՞տ, հարգա՞նք փաստաբանների նկատմամբ: Չէ, չեմ լսել:
P.s.2. Արդյունքը արդեն պարզ է ԲԴԽ նախագահի վերջին հարցազրույցից հետո, բայց դե հետաքրքիր է, թե ինչ է գրվելու:
это все, что я могу сказать о войне во Вьетнаме
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը