Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին հայտնի է դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նիստին ներկա չլինելու պատճառը վիրահատությունն է։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունն այլ դատավորի մակագրելու խնդրանքով. 168.am-ին ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ պատասխանը կստանան երկուշաբթի՝ մարտի 23-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյան և մյուսների գործով հերթական՝ մարտի 17 -ի դատական նիստը տեղի չունեցավ: Պատճառը գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելն էր:
Այդ դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում էր ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով՝ դատական նիստի չկայանալու մեջ որոշակի միտումներ կան՝ կապված այդ օրը դատարանում ՀՀ և ԱՀ նախկին վարչապետների՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորությունը ներկայացնելու հանգամանքով:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը