Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարծում եմ ԱԺ նիստում այս պահին հրատապ քննարկվող քրեական օրենսգրքի փոփոխությունն անիմաստ է, քանի որ լուծման առաջարկվող հարցը վաղուց լուծված է գործող քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով, այն է՝
1. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Թարմացում. հավանաբար տարբերությունը կլինի «իմունային»-ի մասով, որը բժիշկներն ավելի ճիշտ կասեն, բայց նույնիսկ այդ տարբերության դեպքում պարզապես պետք էր այս հոդվածը փոփոխել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը