20 03 2020

ՍԴ դատավորներից ամենացածր վարկանիշը Վահե Գրիգորյանինն է՝ -14

ՍԴ դատավորներից ամենացածր վարկանիշը Վահե Գրիգորյանինն է՝ -14

Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն արտակարգ դրությամբ պայմանավորված օրենքի ուժով հետաձգվել է: Այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից ոչ շուտ քան 50 օր, ոչ ուշ քան 64 օր հետո: Իսկ քարոզարշավը, ինչպես արդեն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կշարունակվի այն կետից, որտեղից կանգ էր առել:

Մեկ ամիս հետո մենք նորից կլսենք, թե ինչ կապ ունեն ՍԴ 7 դատավորները երկրի վատ վիճակի, զարգացման բացակայության, ներդրումներ չլինելու, մի խոսքով՝ մեր վատ ապրելու հետ: Արդյունքում տնտեսությունից բան չհասկացող Պողոսը, որ ըստ իշխանավորներից մեկի տրամաբանության, իրավունք չուներ Ամուլսարի հարցը որոշեր, նույն կերպ սահմանադրությունից բան չհասկանալով՝ կգնա և քվեարկի:

Հանրաքվեն հանրաքվե, իսկ մանսագիտական առումով իրողությունն այլ է: Դատավորների վարկանիշավորման կայքում helpcourt.am-ում, որտեղ դատավորներին գնահատում են պրոֆեսիոնալ փաստաբանները, պատկերը բոլորովին այլ է:

Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ը, որոնց փոփոխությանն է լծված ողջ իշխանական քարոզչությունը, ունեն դրական և անհամեմատ ավելի բարձր վարկանիշ, քանի ՍԴ նորանշանակ և իշխանության սրտի դատավոր Վահե Գրիգորյանը: Եթե ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վարկանիշը 18 է, Արման Դիլանյանինը՝ 21, մյուսներինը՝ 12, Վահե Գրիգորյանինը -14 է:

Ի դեպ, Վահե Գրիգորյանը վատագույն եռյակում ակտիվ մրցակցության մեջ է Արմեն Դանիելյանի հետ, նրա վարկանիշը -14 է, իսկ վատագույն եռյակը եզրափակում է Աննա Դանիբեկյանը՝ - 6 ցուցանիշով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ