Դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելու պատճառով հետաձգել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ դատական նիստը, սակայն այդ մասին պաշտպանական կողմը պատշաճ չէր ծանուցվել։
Փաստաբանները ներկայացել էին դատարան և դատարկ դահլիճում մնացին այնքան, մինչև իրենց պատշաճ ծանուցվեց դատական նիստի հետաձգման պատճառների մասին։
Մինչ իրազեկումը, փաստաբանները զբաղեցրել էին թե՛ փաստաբանների, թե՛ դատախազի, թե՛ դատավորի աթոռները՝ դատական նիստ բեմադրելով։
Հիշեցնենք, որ դատական նիստում պետք է քննարկվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերչտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը, որի համար երաշխավորություն էին ներկայացրել նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը