10 03 2020

Փողոցներում մեր պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հրավեր ստացա․ Սամսոնյան

Փողոցներում մեր պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հրավեր ստացա․ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա։

Ինչպես արդեն տեղյակ եք մենք որոշել ենք մասնակցել քարոզչությանն ու ակտիվ բոյկոտ ենք քարոզելու: Երևանի տարբեր վայրերում մեծ ու փոքր քարոզչական տախտակներ ենք վարձել ու այս ամսվա ընթացքում տարբեր քարոզչական նյութերով լինելու ենք մարզերում և համայնքներում»,- գրել է Սամսոնյանը և հավելել, որ այդ ամենի ֆոնին ՀՔԾ-ից հերթական հրավերն է ստացել՝ մատնության գործի նախաքննության ավարտի մասին տեղեկանալու համար:

«Ժամը դեռ հայտնի չի ՀՔԾ գնալուս, բայց էս թեմայով մի հատ մեծ ասուլիս կանենք փաստաբանների հետ ու քանի որ արդեն գործը դատարան են ուղարկում, ավելի մեծ քաղաքական շոուն ապահովված է լինելու»,- գրել է Սամսոնյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ