«Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել։ Երբ անձինք որեւէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ… հարազատ, բարեկամ հայտնվել են տեսադաշտում, նրանք բերման են ենթարկվել՝ մտացածին հիմքերով, իբրեւ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս ամենը տեղի ունեցավ, երբ վարչապետը հայտարարում էր՝ բոլորին պետք է ասֆալտներին փռել։ Մենք այդպես էլ չհասկանանք՝ ում էին ուզում ասֆալտին փռել, որովհետեւ այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում որեւէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ վարդանյանի տան խուզարկությանը, պատմեց փաստաբան Սահակյանը։
Փաստաբանը պատմեց, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանները խուզարկություն են իրականացրել առանց դատարանի թույլտվության. «Սա իրականում խուզարկություն էր, բայց պետք է լիներ դատարան թույլտվությունը, եւ այդ ամենը պետք է արվեր սեփականատիրոջ ներկայությամբ, ոչ թե սեփականատիրոջը բերման ենթարկեին»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը