04 03 2020

212 միլիոն 766.6 հազար դրամ պարգևավճար՝ ՀՔԾ-ում․ Yerkir.am

212 միլիոն 766.6 հազար դրամ պարգևավճար՝ ՀՔԾ-ում․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:   

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 212 766.6 հազ. ՀՀ դրամ (շուրջ 446 հազար ԱՄՆ դոլար):  

Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 96 հաստիք:

Փաստորեն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ամսական պարգևավճարների թիվը կազմում է ավելի քան 21.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ, յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով, շուրջ 220 ԱՄՆ դոլար:

Եթե ՀՔԾ֊ում մի քանի քննություն ավարտված լիներ, մի քանի դատական վճիռ լիներ, որ կհաստատեր ՀՔԾ մեղադրանքները, ապա կասեինք, որ արժանի են։ Սակայն արդյունք չկա, և աղքատության «հաղթահարումը» ՀՔԾ-ում ընթանում է նույնքան «արդյունավետ», ինչպես արդյունք չարձանագրող բոլոր մյուս հիմնարկներում։ Իսկ գուցե նման չափի պարգևավճարն ա՞յլ ծառայությունների դիմաց է։

Հիշեցնենք՝ նույն շրջանում ՀՀ դատախազության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.276.561.050 ՀՀ դրամ (շուրջ 2 միլիոն 676 հազար դոլար), որն ամսական կտրվածքով կազմում է 127.500 ԱՄՆ դոլար կամ, յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով (653 աշխատակիցներ), շուրջ 200 ԱՄՆ դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ