Մարտի 4-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի» գործով 5-րդ դատական նիստը, որին ներկա էին միայն դատախազը և թարգմանիչը․ Արմեն Թավադյանը, նրա պաշտպանը, Վարդգես Գասպարին և նրա ներկայացուցիչը բացակայում էին։
Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դիմել էին դատարան՝ դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Տիգրան Եգորյանը նշել էր, որ նույն օրը մեկ այլ նիստում ամբաստանյալի ներկայացուցիչ է, իսկ Հովհաննես Խուդոյանի միջնորդության հիմքում Արմեն Թավադյանի՝ մարտի 4-ին կայանալիք բուժզննումն էր։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը