04 03 2020

Մեր բանջարը ձեր հանճարին վնաս չի․ Տարոն Սիմոնյան



Այս նախագծով ոչ միայն ոչինչ չի փոխվելու, այլև  բացասական որոշակի գործընթացներ են գնալու։ Եթե նախկիրնում մենք խոսում էինք դատական համակարգը առողջանելու ամսին, և կտրուկ արմատական փոփոխություններով առողջացնելու մասին, դա նշանակում էր, որ ճիշտ է, պետք է համակարգը ամբողջությամբ զտեինք վատ դատավաորներից և շատերը՝ իրավաբանները նաև այդ վատ դատավորներին գիտեն։ Եթե կարողանայինք զտել հաջորդ քայլը պետք է լիներ անկախ դատավորի ինստիտուտի ստեղծումը, որի միջոցով մենք կկարողանայինք խնդիրը լուծել։ Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Մեզնաից ավելի շատ դատական համակարգի մաքրությունը երազում են դատավորներն իրենք։ Նրանք չեն կարողանում աշխատել անկարգապահ օրենք խախտողների հետ։ Հիմա արմատական փոփոխությունները գուցե ժամանակավրեպ լինեն, երկու տարի է անցել։ Դուք ընտրել եք այն տարբերակները, որի շրջանում դատավորներն ավելի շատ կախվածություն պետք է ունենան այս կարգավորումներից, դուք կարգավորումներ եք սահմանում, որոնք իրավական անորոշություն ունեն»,- ասաց Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ