ՄԻԵԴ-ը արդեն հայտնել է իր դիրքորոշումը, որ արտակարգ դրությունը համապատասխանել է կոնվենցիայի 15-րդ հոդվածին։ Նախագահի գործառույթներն ու խնդիրները ամրագրված էին 2005 թվականի սահամանդրության փոփոխությունների 49-րդ հոդվածում, որը ելակետ էր հանդիսանու նախագահի լիազորությունների մեկնաբանման համար։ Այս հոդվածը բավարար սահամանդրական հիմք է տալիս, որ առանց լրացուցիչ լիազորությունների նախագահն իրականցնի իր սահմանդրական լիազորույթյունները։ Այս մասին «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Սարգիս Գրիգորյանը:
«Նախագահը լիազորված էր Սահամանդրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմել ժողովրդին, որը պատշաճ կատարվել է նախագահի կողմից։ 2008 թվականի մարտի 1-ին առաջացել էին այնպիսի վտանգներ, որոնց դիմակայելու համար սովորական սահմանադրական միջոցները բավական չէին: Մարտի 1-ի իրադարձությունները տեղծել էին բացառիկ իրավիճակ, որի դեպքում պետք է կասեցվեին սահմանադրական կարագվորումների մի մասը և դրանք փոխարինվեին բացարձակ կարգավորումներով: Առկա էր հուժկու վտանգ ներքին անվտանգությանը, որոնք պահանջում էին հատուկ միջոցների իրականացում», - ասաց Գրիգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը