28 02 2020

0038 հրամանը հայտնի էր 2011-ից, նախագահներին քննելու հիմք չեն տեսել․ փաստաբան



24news.am-ը հայտնում է․ «0038 գաղտնի հրամանի քաղվածքը հրապարակվել է 2011 թվականին, մարդ է դատապարտվել այդ գաղտնի հրամանի արտահոսքի համար, այսինքն՝ դատախազությունը, ունենալով գործիքակազմ, իմանալով այդ հրամանի մասին, ասում էր, որ ոչ մեկին հարցաքննելու կարիք չկա, հետո մտքափոխվել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ի՞նչ անենք, չներկայացնե՞նք ինքնաբացարկ, երբ դրա հիմքերը կան։ Դատախազությունը փետրվարին ասում էր, որ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հարցաքննելու ոչ մի հիմք չկա, մեկ էլ մի քանի ամիս հետո մեղադրանք է առաջադրվում այն դեպքում, երբ ոչ մի բան չի փոխվում,- ասել է Օրբելյանը՝ շեշտելով, որ 0038 հրամանի ի հայտ գալը նոր ապացույց չէ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ