«Հաճելիորեն զարմացած եմ արդարադատության որակից, դատարանի մոտեցումներից, սա այն եզակի դեպքերից էր, որ ես որպես փաստաբան, որպես իրավաբան ընդունեցի դատարանի դիրքորոշումը և չառարկեցի որպեսզի պատասխանողի փոփոխություն տեղի ունենա»,- ՀՀ վարչական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեչտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան ԱԼեքսանդր Կոչուբաևը։
Դատական նիստը սկսելիս պատասխանող կողմից վարչական շրջանի ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի լրատվամիջոցները չհեռարձակեն դատական նիստը։
Կոչուբաևի կարծիքով այդ դիրքորոշումը խդնրահարույց էր․ «Այստեղ պետք է հասկանալ վարչական շրջանն ինչ խնդիր ունի, գուցե ի սկզբանե գիտեր, որ բացահայտ ապօրինություններ է թույլ տվել գրքի գովազդի հարցում։ Որևէ ողջամիտ պատճառաբանություն չկար, ընդամենը վարչական շրջանի ղեկավարը ընտրել է ոչ նպատակահարմար, որպեսզի հեռարձակվի։ ԶԼՄ-ների խոսքի ազատության ճնշումը մեր երկրում թեև բրենդի է վերածվում , սակայն այս փորձերը պետք է կանխվեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը