Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց 5-րդ ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշումը մեկ օրվա ընթացքում են ստանալու, ծանոթանալու և բողոքարկելու են, և չի պատկերացնում, թե որոշման մեջ ինչ հիմքեր է ներկայացրել դատարանը։
«Ես չեմ տեսնում՝ ինչ հիմքով պետք է իրավաչափ լինի մարդուն ևս երկու ամսով կալանքի տակ պահելը, եթե նախորդ 2 ամսում 10-11 գործողություն է կատարվել 4 հոգանոց քննչական խմբի կողմից։ Եթե պետությունը չի հասցնում արագ գործը քննել և կա՛մ հաստատել, կա՛մ հերքել, ապա անձը պետք է գտնվի ազատության մեջ։ Քննիչը պատճառաբանում է, թե ծանրաբեռնված են, ինչը մեր կարծիքով անկնհայտ անհիմն է։ Կստանանք որոշումը, կտեսնենք՝ ինչպես է դատարանը հիմնավորել, որ պատշաճ ջանասիրություն է դրսևորել քննիչը, դրանից հետո սեղմ ժամկետներում բողոքարկման հարցը կորոշենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը