«Այն, որ մտցվում է այնպիսի փոփոխություն, որը վերաբերվում է անցումայինին, դա իրավաբանական առումով՝ նոնսենս է: Եթե լավագույն նպատակներին անգամ պետք է ծառայի այդ մեթոդն իր մեջ պարունակում է շատ մեծ վտանգներ և ուղղակի անօրինական , հակասահմանադրական է»- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով առաջիկա հանրաքվեին, ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա կարծիքով՝ զարմանալի չէր, որ «Իմ քայլի» հիմնավորման մեջ իրավական հիմք չկար․ «Եղել է քաղաքականացված քննարկում: Այն ոճը, որը պսակվեց վարչապետի խոսքով, անկախ քաղաքական նախասիրություններից, «սեւ» եւ «սպիտակ» լինելուց, պետք է մերժվի: Վարչապետը պետք է զղջա իր խոսքի համար: Դա Նիկոլ Փաշինյանի խոսքն է, ոչ թե վարչապետի: ԱԺ ամբիոնից նման խոսքն անթույլատրելի էր»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը