Սևազգեստ կանանց գործով դատարանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Նա մասնավորապես գրել է.
«Ինչպես առավել վաղ հայտնել էի մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների հայցը ընդդեմ սևազգեստ կանանց ներկայացված տեսքով վարույթ ընդունվելու շանսեր չունի։
Եվ ահա դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ էության, դատարանը արձանագրել է, որ հայցվորների կարգավիճակը նշվել է որպես իրավահաջորդներ, սակայն չեն ներկայացվել վերջիններիս իրավահաջորդ հանդիսանալու հիմքերը: Բացի այդ՝ հայցվորները չեն վճարել պետական տուրքը, իսկ դատարանը գտել է, որ պետական տուրքից ազատելու հիմքեր չկան /կարծում եմ դատարանը հաշվի է առել նաև իրավահաջորդների ստացած 30 մլն դրամը։ Եվ վերջապես առկա են բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, որոնց չվերացման դեպքում, առհասարակ, կմերժվի հայցը վարույթ ընդունելը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը