Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, փետրվարի 11-ին շարունակեց լսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և սույն գործով վարույթը կարճելու միջնորդությունը։
Պաշտպաններից հետո առարկություններ ներկայացրեցին մեղադրանքը պաշտպանող դատախազները՝ պնդելով, որ քրեական անորոշ նորմի մասին խոսք լինել չի կարող։
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի փետրվարի 18-ին, ժամը 13։00-ին։ Հաջորդ նիստին դատարանը կլսի կողմերի ամփոփիչ ելույթները ներկայացված միջնորդության վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը