Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․
«Սահմանադրական դատարանը «դակել է» կեղծված ընտրությունների արդյունքները... Այդ պատճառով, մենք Սահմանադրության մի քանի, սահմանադրական օրենքների մի քանի տասնյակ նորմ ու իրավունքի ոչ պակաս քանակով սկզբունք պիտի ոտնահարենք, ցրենք այդ դատարանը ու «մերոնց» տեղավորենք այնտեղ։
Լավ, ինչպես ասում են` ձեր մուրը ձեր գլուխը, բայց հազար անգամ կներեք, մի հարց տամ էլի. ընտրություն կեղծելու մասին, որ էդքան խոսում եք` բոլոր ընտրակեղծարարներին արղեն բացահայտել դատել ե՞ք, մի քանի տասնյակ ընտրակեղծարար բացահայտել դատել ե՞ք, լավ մեկ ընտրակեղծարար բացահայտել ե՞ք...
Հա, մեկ էլ զգույշ եղեք, վերջում չպարզվի, որ ՍԴ դատավոր նշանակվելիք ձեր «մերոնց» մեջ իրական ընտրակեղծարարներն կամ նրանց զավակները ծվարած լինեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը