Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից [նախաձեռնության մուտքագրում] մինչև մոտ 20:00 [քվեարկություն])։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Ընդամենը ութ ժամ!! Եվ դա ինքնին խայտառակ հակադեմոկրատական փաստ է։
Բայց դա չէ այս պահին էականը։ Էականն ու հետաքրքիրն այն է, որ ընդունելու պահից անցել է շուրջ 40 ժամ, բայց թղթերը ԱԺ-ից այդպես էլ չեն հասել Նախագահական։
Փաստորեն, Բաղրամյանի մի մայթից մյուսը մի թղթապանակ անցկացնելը շատ ավելի դժվար իրագործելի գործողություն է քայլականների համար, քան Սահմանադրություն փոխելը»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը