Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
«Առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավական պոռնկության դրսևորում է։Փաստացի այդ նախագծով Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փորձ է կատարվում տիրանալ սահմանադրական դատարանի լիազորություններին /Իշխանությունը յուրացնելը/։ Սա նաև առաջացնելու է սահմանադրական կարգի տապալում։
ՀՀ իրավապահ համակարգին կոչ եմ անում այս հայտարարությունը դիտարկել որպես առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ կանխելու այդ հանցագործությունը։
Փաստացի ԱԺ-ն դեմ է գնում սահմանադրի կամքին։ Սահմանադիրը 213-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ ՍԴ նախկին անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև Սահմանադրության նախկին խմբագրությամբ նախատեսված ժամկետի ավարտը։ Թև ֆորմալ առումով ԱԺ-ն ունի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու լիազորություն, սակայն դրանք չպետք է վիժեցնեն սահմանադրաիրավական պատվիրանների իմաստը և բովանդակությունը։
Հ․Գ․ Սթափության կոչ եմ անում մեր պատգամավորներին։ Հիշեք, որ կան քարեր նետելու ժամանակներ և կան քարեր հավաքելու ժամանակներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը