06 02 2020

ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնաժողովը ձեր պրիմիտիվ քայլը հասկանում են․ Արսեն Բաբայան

ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնաժողովը ձեր պրիմիտիվ քայլը հասկանում են․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Քաղաքական իշխանությունը ցույց է տալիս, թե չի հասկանում ևս մի կարևոր խնդիր, որ առաջացրել են:

ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչև այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Իսկ այդ ընթացքում ի՞նչ է անում քաղաքական իշխանությունը․ նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների այնպիսի հանրաքվե, ինչով ակնհայտ է դառնում, որ ՍԴ դատավորներին պարտադրվում է «կամավոր» անցնել կենսաթոշակի: Ինչպե՞ս, գուցե հարցնեն քաղաքական իշխանության ներկայացուցիչները: Շատ պարզ՝ խելքի եկեք ՍԴ դատավորներ, միևնույնն է «կամավոր» չանցնելով թոշակի դուք մեկ քայլով անմիջապես հեռացվելու եք պաշտոններից առանց այդ թոշակի:

Դուք հիմա իսկապե՞ս կարծում եք, որ դատավորներին չեք ստիպում «կամավոր» ընտրել թոշակի տարբերակը:

Դուք գուցե այդպես եք կարծում, բայց վստահեցնում եմ, որ ԵԽԽՎ-ն ու Վենետիկի հանձնաժողովը ձեր այս պրիմիտիվ քայլը տեսնում ու հրաշալի հասկանում են:

Գնահատական են տալու, իսկ այդ գնահատականը ձեզ չի ցավեցնելու, քանի որ դուք ձեր տեղում տաքուկ նստել եք, պարգևավճարները ստանում եք: Այդ գնահատական բոլորիս պետության հասցեին է լինելու:

շատ եմ զգուշացրել․․․»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ