04 02 2020

Դուք դա չարեցիք կողմնակալ վերաբերմունքով պայմանավորված․ Վարդևանյանը՝ դատավորին



Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստին պաշտպանները հերթով ներկայացնում են նախորդ դատական նիստին չներկայանալու դրդապատճառները։

Երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը նշեց․

«Երբ Միհրան Պողոսյանը չէր ներկայացել դատական նիստին, ես խնդրեցի որպեսզի հնարավորություն ինձ ընձեռնվի արտահայտվելու, Դուք ինձ թույլ չտվեցիք, երբ տեղի ունեցավ այն ինչի համար տեղի ունեցավ դրան հաջորդող իրադարձությունները, կրկին ես արտահայտվելու հնարավորություն չունեցա։ Հարգելի դատարան, այն գործողությունները, որը տեղի ունեցավ այդ օրը եթե փորձենք վերհիշել, ապա կհիշենք Ձեր կողմից որոշակի կարգը պահպանելու ուղղված գործողություն․ Դուք նախազգուշացրել էիք տուժողի իավահաջորդին, որ դրան հաջորդող գործողությունները  լինելու էր դատական դահլիճից հեռացումը, դրանով սահամանփակումը սույն գործով դատական նիստերին մասնակցելը, բայց դուք դա չարեցիք կանխակալ վերաբերմունքով պայմանավորված, կողմնակալ վերաբերմունքով պայմանավորված»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ