Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց ի վեր ավելի քան 20 անգամ հայտարարել է՝ «Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվել»։ Ընդ որում, դա ասել է թե՛ ասուլիսներում, թե՛ հայաստանյան ու դրսի լրատվամիջոցների հարցազրույցներում, թե՛ կառավարության նիստում, զանազան ելույթներում, քարոզարշավներում։
«Արմատախիլ է արվել»-ը նշանակում է, որ գոնե պետական համակարգում պետք է որևէ դեպք չգրանցվի, պետք է բացառվի կոռուպցիայի մասին որևէ դեպքի բացահայտում՝ դրա չլինելու պատճառով։
2019թ․ դեկտեմբերի 9-ին էլ Նիկոլ Փաշինյանը մեկ ելույթում միանգամից երկու հակադիր հայտարարություն արեց․ «Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա», «Կա քաղաքական կամք կոռուպցիան արմատախիլ անելու»։ Եթե կոռուպցիա չկա, էլ ի՞նչն եք վերացնելու։
Հայաստանում կոռուպցին չի վերացել, ոչ իսպառ, էչ թէլ գոնե պակասել է, ու այս խոսքերը բնավ էլ հայտնագործություն չեն։ Ավելին, ինչպես պարզվում է հրապարակումներից, դրանք առավել են մեծամասշատաբներ են ստանում։
Նախկինում չէիր լսի, որ կաշառքի համար իրար հետևից փոխնախարարներ բռնվեին։ Գուցե չկար կամ չէին բռնվում կամ թաքցվում էին։ Բայց հիմա տեսնում ենք, բռնվում են, հետո բաց են թողնվում և նշանակվում են այլ պաշտոնի։
Նիկոլ Փաշինյանը խոսում է իր ընտանիքի անդամների կոռուպցիայի հետ կապ չունենալու մասին, այն դեպքում, երբ իր կինը դրական է համարում, որ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված փողերը նվիրեն իր հիմնադրամին։
Բերենք բազմաթիվ կոռուպցիոն բացահայտումներից, կասկածներից ու հայտարարություններից ընդամենը երկու տասնյակը, որոնց մասին հայտարարվել է ընդամենը երկու ամսում։
29․11․2019 - Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ Քաղաքապետարանը 3 աղբատար «ԿամԱԶ»–ների դիմաց օրինականացրել է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ ինքնակամ շինությունը՝ 5842 քառակուսի մետր մակերեսով։
29.11.19 - Ոստիկանները 55 000 դրամ ենթադրյալ կաշառք ստանալուց պահին բռնեցին ոստիկանի, որն այդքան գումար էր ստացել օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց։
30.11.2019 – Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարեց, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 եւ 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։
02.12.2019 – ԱԱԾ-ն ձերբակալեց «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որը 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր և այլն։
04․12․2019 – ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:
09.12.2019 – ՊԵԿ-ը հայտնեց, որ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները: Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ օրենքով սահմանված կարգով չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել:
11.12.2019 - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամներին արված 10 մլն դրամ անանուն նվիրատվություններում կոռուպցիոն ռիսկ է տեսնում։
12․12․2019 - «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրապարակեց 2018թ․ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» հիմնադրամին արված մուտքերի ցանկը։ Գումար հատկացնողները ԱԺ պատգամավորներ են, հայտնի պաշտոնյաներ։ Որոշ դեպքերում նրանք ավելի շատ գումար են փոխանցել, քան իրենց հայտարարագրում նշվածն է, որոշ դեպքերում էլ գումարի փոխանցումից հետո հայտարարագրի գումարը չի նվազել։ Ընդհանուր առմամբ, «Քաղաքացիական պայմանագիրը» «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամկին փոխանցել է 100 մլն դրամ։
18․12․2019 – Աշխատանքից ազատվեց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։ Համաձայն մամուլի՝ Խաչիկյանը միջամտել է քաղաքապետարանի գնման մրցույթին՝ հօգուտ իր հարազատի:
25․12․2019 – «Հետք»-ը գրեց, որ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել: Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Քրեական հետապնդման դադարեցումը համընկել է նրա կողմից Երևանի քաղաքապետարանին մեքենաներ նվիրելու հետ:
28.12.2019 – Ոստիկանությունը հայտնեց, որ Երևանի Նոր Նորքի զինկոմիսարիատի պաշտոնատար անձը պահանջած գումարից 1000 դոլարն իր աշխատասենյակում ստանալուց հետո բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նա 1500 դոլար էր պահանջել ծնողից՝ զինակոչիկի պարտադիր ժամկետային զինծառայությունից երրորդ անգամ բժշկական հանձնաժողովի միջոցով վերջնական ազատման գործընթացն առանց խոչնդոտների և սեղմ ժամկետում կազմակերպելու համար։
30.12.2019 – Պարզվեց, որ առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնյա, առանձնապես խոշոր չափերով կաշառք էր ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Հետո նա կալանքից ազատ էր արձակվել։
30․12․2019 - ԱԱԾ-ն հայտնեց, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության բաժնի 3 աշխատակիցներ, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, տնտեսվարող սուբյեկտում հայտնաբերելով չգրանցված թվով 4 աշխատողներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, որեւիցե միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու ուղղությամբ, ընդհակառակը՝ նախնական համաձայնությամբ, յուրաքանչյուր չգրանված աշխատողի համար օրենքով նախատեսված տուգանքից խուսափելու համար, 2019 թ. հոկտեմբերին ձեռնարկատերից պահանջել եւ ստացել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո նշված 4 չգրանցված աշխատողների կապակցությամբ պատշաճ գործողություններ չկատարելու համար ամսեկան պահանջել են 50.000 ՀՀ դրամի կաշառք:
30․12․2019 – ԱԱԾ-ն հայտարարեց, որ առողջապահության նախարարության «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը, նշված բաժնում դիահերձումներ իրականացնող աշխատակիցների օժանդակությամբ, պետական միջոցների հաշվին կատարվող դիակի դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում, մեկ միասնական դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 60 հանգուցյալների ազգականներից որպես կաշառք վերցրել է 30-35.000-ական ՀՀ դրամ՝ ընդհանուր առմամբ ստանալով առանձնապես խոշոր՝ 2.100.000 ՀՀ դրամի չափով կաշառք:
13.01.2020 – Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը հայտարարեց․ «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), Ռ․Բադասյանի հանրային պաշտոնում նշանակվելուց հետո, այլ անձի հետ համատեղ, հիմնադրել է առևտրային ընկերություն, որի հիմնադրման պահից մինչ օրս, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, ղեկավարել է այդ ընկերությունը:
Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ: Արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում (ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ), միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաև այդ ընկերությունից:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը) ՀՀ ԱԺ աշխատակազմում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի»:
16.01.2020 – ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թվականի հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիք։
03․02․2020 – ԱԱԾ-ն հայտնեց, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները չկատարելով և այն ծառայության շահերին հակառակ օգտագործելով, միջոցներ չի ձեռնարկել իր ծանոթների կողմից կազմակերպված՝ Ձորաղբյուր համայնքի հին գերեզմանատանը տարածքներ հատկացնելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի կապակցությամբ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Այսինքն, ընդամենը 2 ամսում, որից 10 օրը պետական համակարգն առավելապես զբաղված էր ամանորյա տոների նշումով, բացահայտվել է ավելի քան 2 տասնյակ դեպք, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարում է, թե կոռուպցիան արմատախիլ է արված կամ համակարգային կոռուպցիա չկա և այլն։ Այս դեպքերը մի մասով առնչվում են բավականին բարձր պաշտոնյաների։ Բացի այդ, ներկայացվածները ոչ միայն վերաբերում են «հետհեղափոխական» Հայաստանին, այլև որոշ դեպքեր վերաբերում են 2017 թվականից ի վեր կատարածին՝ ի ցույց դնելով, որ ոչինչ չի փոխվել և դեռ ավելին․․․

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը