03 02 2020

Կասկած չունեմ, որ Արմեն Դանիելյանը բավարարելու է դատախազի բողոքը. Հովհաննես Խուդոյան



Ես քննիչի որոշումը հրապարակել եմ, որտեղ բառացի գրված է՝ գործով առանձնացվել են մեղադրյալներին վերաբերվող և նրանց մեղավորությունը ապացուցող բոլոր տվյալները։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանի այն հայտարարությանը, որ մեղադրյալներին վերաբերվող որոշման ձևակերպումը չի եղել այնպես, ինչպես Խուդոյանն է ներկայացնում։ Առանձնացված նյութերի բովանդակության մասով Խուդոյանը նշեց, որ քննիչների և դատախազների բոլոր քայլերը վկայում են այն մասին, որ դատախազները չեն ուզում մենք ծանոթանանք այնտեղ առկա որոշ նյութերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ