ՀՔԾ-ն մերժել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը՝ հանցակազմ բացակայության հիմքով։ Այս մասին տեղեկացրել են ՀՔԾ լրատվության ծառայությունից։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»։
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը