Փաստաբան Միհրան Պողոսյանը ՀՔԾ հարցում է ուղարկել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՔԾ այցելությունների իրավական հիմքերի պարզաբանման համար։ Այս մասին այսօր՝ հւոնվարի 29-ին, նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն Նիկոլ Փաշինյանի այցելությունների եւ վերջինիս կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների տիրապետման իրավական հիմքերի պարզաբանման նպատակով հարցում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն..
Հ.Գ. Սպասե՞նք պատասխանին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը