Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է․
«Լուսաբանման հրավեր
Առավել վաղ հայտնել էի, որ մարտի 1-ի գործի վերաբերյալ առկա են նոր փաստական հանգամանքներ, որոնք վկայում են այն մասին, ոստիկանների և ցուցարարների միջև բախումը, եղել է ուղորդված սադրանք, իսկ քրեաիրավական առումով զանգվածային անկարգությունների կազմակերպում, և այդ սադրանքի հետևանքով են նաև եղել զոհեր:
Այդ փաստական հանգամանքների մի մասը ինձ է փոխանցել Այլընտրանք ՀԿ-ի համանախագահ Narek Mantashyan-ը, մի մասը բախումներից տուժած ոստիկանները, այլ շահագրգիռ և ոչ շահագրգիռ մարդիկ, ինչպես նաև առկա է վիկիլիքսի վերջին հրապարակումը: Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն, որից հետո ժամը 12:00-ին դատախազության մոտ կներկայացնեմ մանրամասն պարզաբանումներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը