27 01 2020

Հանձնաժողովի ընտրության արդյունքների հրապարակման օրը հետաձգվում է․ ԱՆ

Հանձնաժողովի ընտրության արդյունքների հրապարակման օրը հետաձգվում է․ ԱՆ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի հունվարի 29-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը Նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա շաբաթվա առաջին աշխատանքային օրը` ս.թ. հունվարի 29-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ