24 01 2020

Դատական գործերի ողջամիտ քննության պահանջի խախտման դիմումը ՍԴ վարույթում է

Դատական գործերի ողջամիտ քննության պահանջի խախտման դիմումը ՍԴ վարույթում է

ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության մասին: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ-ի աշխատակարգային որոշումների բաժնից։

ՍԴ-ի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

 «1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի

28-րդ հոդվածի 1-ին մասի` «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման

վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի

28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունն սկսել 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը

11.00-ին:

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի

28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա.Դիլանյանին:

4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա՝ գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել նշված օրենքն ընդունած մարմնին` ՀՀ Ազգային ժողովին»:

Հիշեցնենք, որ 2019-ին ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով հարցը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ