24 01 2020

Մարտի 1-ի գործը վերանայման կարիք ունի. Ալեքսանդր Կոչուբաև

Մարտի 1-ի գործը վերանայման կարիք ունի. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտի 1-ի գործը վերանայման կարիք ունի:

Երբ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը ըստ էության և ամբողջ ծավալով բացայահայտված է, ցնծությամբ ընդունեցինք այդ լուրը: Սակայն այն, ինչ եղավ հետագայում, ինձ համոզեց հակառակում, որ ընդհակառակը՝ մարտի 1-ի վրա խոշոր ստվեր է ընկել:

Ինձ են փոխանցվել Վիկիլիքսի տվյալներ և այդ տվյալները հավաստող ապացույցներ, որ ոստիկանության հետ բախումները եղել են սադրանքի արդյունք, որոնք հավաստի թվացող փաստական տվյալների համաձայն հրահրել են Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը:

Ասվածի կապակցությամբ այսօր դիմելու եմ ՀՀ դատախազություն՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, ինչպես նաև «մարտի 1-ի» անվանումով հայտնի գործով մեղադրանքից հրաժարվելու նպատակով:

Կան անհերքելի ապացույցներ, որ անհրաժեշտ է եղել հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել իրավիճակից բխող գործողություններ:

Առավել մանամասն հանդես կգամ լրացուցիչ հրապարակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ