24 01 2020

Հուսով եմ, որ սպայի պատիվը թույլ չի տա Վանեցյանին լռել այս ամբողջի մասին․ Հրայր Թովմասյան



«Երկու երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության, և այսօր տանը քննչական գործողություններ իրականացրին։ Իմ խնդրանըքը եղել է, որ տեսաձայնագրվի։ Այն, ինչ արվում է, այսօրով չի ավարտվելու։ Իրոք ցավ եմ ապրում դրա համար, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան չի լինելու։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի գործողությունները՝ չձայնագրելու վերաբերյալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իր տանը կատարված խուզարկությունից հետո։

«Ես իրավական կողմին չեմ անդրադառնա, իմ փաստաբանական խումբը կանդրանդառնա։ Բայց ցավոք, այն, ինչ տեղի է ունենում այս օրերին իմ և ՍԴ շուրջ, գալիս են հիմնավորելու, որ խնդիրները խորքային են։ Եվ եթե օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից որպես ՍԴ նախագահ, այդ ամբողջն արվում է շատ կոպիտ ձևով։ Շատ ակնհայտ է և իմ ասելով չէ, որ մեր հանրությունն ու Միջազգային հանրությունը տեղյակ է։ Հրայր Թովմասյանի խնդիրը երկրորդական, երրորդական է։ Ինձ համար կարևոր է Հայաստանի հեղինակությունը, և չի կարելի տարիներով հավաքախծ հեղինակությունն այդքան արագ մսխել»,- ասաց Հրայր Թովմասյանը։

«Դուք տեսնում եք այդ ամբողջ գործողությունների 10 տոկոսն ընդամենը։ Նախկին ԱԱԾ տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, և ես հուսով եմ , որ սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքը լռի այդ ամբողջի մասին։ Ես միայն իմ երկրի հեղինակության պատճառով եմ լռում այդ ամբողջի մասին։ Մի օր պետք է սա լիներ, և մի օր մի դատավոր, մի դատարան պետք է պայքարեր իր անկախության համար։ Սա իմ խաչն է, որը պետք է տանեմ»,- հավելեց Հրայր Թովմասյանը։

Հարցին, թե ինչու ցուցմունք չի տալիս, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Իմ՝ ցուցմունք տալուց հրաժարվելու պատճառն այն է, որ այստեղ իրավունք գոյություն չունի։ Սա քաղաքական է, ընդ որում՝ վատ քաղաքական։

Հարց 1․ Ինչո՞ւ է օրենք ընդունվում արագացված ռեժիմով։ Մեկն ինձ կբացատրի՞՝ ի՞նչ է պայթյուն էր տեղի ունեցել, որ պետք էր անել։

Հարց 2․ Ինչո՞ւ երկու ամիս, պատահակա՞ն է այդ ժամկետը, երբ ինչ-որ գործեր պետք է լսվեն։ Պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը մի պահ, որ 7 դատավորներ հրաժարական տան։ Մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր են կարողացել ընտրել։ Հիմա պատկերացրեք 7 դատավորին ընտրում են 7 տարում։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կարող են լինել։ Կարող են պայմանագրեր լինել, վեճ լինել, ընտրական վեճ լինել։ Այ ճգնաժամն այդ ժամանակ կլինի»,- ասաց ՍԴ նախագահը։

Իրեն գաղտնալսելու վերաբերյալ հարցին էլ պատասխանեց․ «Թող գաղտնալսեն։ Իմ ընկերները բազմաթիվ անգամ ասել են, որ երբ խոսում ու գրում եք, միշտ շարժվեք էն կանխավարկածով, որ կարող են լսել։ Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ