15 01 2020

Գեներալին կազատեն, որ եթե «վատ բան լինի», կալանքի տակ չլինի․ Ռուբեն Մելիքյան

Գեներալին կազատեն, որ եթե «վատ բան լինի», կալանքի տակ չլինի․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին ինչ-որ մարդիկ անպատիժ փողոցներ էին փակում, մայրուղիներ էին փակում՝ պահանջելով վերստին «փակել» գեներալ Մանվել Գրիգորյանին։

Գեներալ Մանվել Գրիգորյանին վերստին կալանավորեցին, իսկ պաշտպանների անընդհատ ջանքերը՝ կոչելու իրավասու մարմինների բանականությանը, ապարդյուն մնացին։

Եվ ահա այսօր, երբ Մանվել Գրիգորյանը հայտնվել է ռեանիմացիայում, ափալ-թափալ դատական նիստ են նախաձեռնում, երեւի որ «ազատ արձակեն» գեներալին։ Որ եթե «վատ բան լինի», ֆորմալ առումով կալանքի տակ չլինի։

Ամենայն անկեղծությամբ ցավում եմ այն բոլոր իրավաբանների համար, որոնք դեր են ունեցել այս մեկ տարվա ընթացքում Մանվել Գրիգորյանին հետեւողականորեն կալանքի տակ պահելու հարցում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ