10 01 2020

Դատարանը փոխել է Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցը

Դատարանը փոխել է Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին գրառում է արել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մեր պաշտպանյալ Ալեքսան Մակարի Պետրոսյանին գրավով ազատ արձակելը թույլատրելի ճանաչելու մասին։ Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս։

Թող մյուս դատավորներն էլ իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների /ՀՔԾ/ ու դատախազության հանդեպ ունեցած վախը, հանձինս նրանց, ովքեր սրանից երկու օր առաջ, նույն պայմաններում նույն մեղադրյալին թողել էին կալանքի տակ, և այսուհետ կայացնեն օբյեկտիվ որոշումներ»,-գրել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Նույն գործով անցնում է նաև նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ