Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում այսօր Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին իր պաշտպանյալի՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Փաստաբանի խոսքով այն մեղադրանքը, որն առաջադրվել է Յուրի Խաչատուրովին, հասկանալի չէ՝ Յուրի Խաչատուրովին նկարագրված արարքների մասով. «Օրինակ՝ 2008 փետրվարի 19-ին, որ անցկացվել է ՀՀ նախագահի ընտրություն, դրա հետ ի՞նչ առնչություն ունի Յուրի Խաչատուրովը, ինչո՞ւ են այդ ձևակերպումները նշված մեղադրանքի մեջ ու բազմաթիվ այսպիսի հարցեր: Ես մեղադրանքի որոշման մեջ փորձել եմ գտնել, թե որոնք են գործողությունները, կամ անգործությունները, որոնք վերագրվում են իմ պաշտպանյալին, սակայն այդպիսի հստակ գործողություններ, կամ անգործություններ նշված չէ մեղադրանքի որոշման մեջ»,- նշեց փաստաբանը և ընդգծեց, որ Սահմանադրությունը սահմանում է՝ ոչ ոք չի կարող մեղադրվել այն բանում, ինչը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը