27 12 2019

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կսկսվի որս ՍԴ դատավորների նկատմամբ. Ռուբեն Մելիքյան



«Իշխող քաղաքական ուժի տեսանկյունից, Հրայր Թովմասյանն իսկապես չարաշահել է իր լիազորությունները: Իշխող քաղաքական ուժն այն ակնկալիքն ուներ, որ Հրայր Թովմասյանը հեռանալու է և չարաշահելով այդ ակնկալիքը, Հրայր Թովմասյանը չի հեռացել, և ես հասկանում եմ իշխող քաղաքական ուժին»,- Yerevan.today-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստարագրությանը ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի վերաբերյալ օրենքին, մեր զրուցակիցն ասաց. «Ես այն կարծիքին եմ, որ հանրապետության նախագահն ամեն դեպքում իր կամքի ազատ արտահայտմամաբ է օրենքը ստորագրել: Նախագահն ուներ երկու տարբերակ, նա ընտրել է այս տարբերակը: Շատ ավելի լավ կլիներ, որ հանրապետության նախագահը լրացուցիչ հնարավորություններ նույնպես ունենար, օրինակ՝ օրենքը վերադարձներ Ազգային ժողով լրացուցիչ քննարկման առաջարկությամբ, բայց այս է մեր Սահմանադրությունը»:

Իսկ հարցին՝ ինչո՞ւ է այսօր իշխանությունը Սահմանադրական դատարանն ընդդիմություն համարում, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Դա նրանց համար միակ հնարավոր եղնական է իրենց հակասահմանադրական, հակաիրավական, հակաժողովրդավարական իշխանությունների տարանջատման սկզբունքին հակասող մոտեցումները գոնե ինչ-որ կերպ հիմանավորելու: Այս առումով ես հասկանում եմ նախարարին, բա հո չէին կանգնելու և ասեին, որ մենք  հակաիրավական վարքագիծ ենք դրսևորում, որ մենք  եկել ենք իշխանության ժողովրդավարական և  իշխանությունների հավասարակշռման խնդիրներ լուծելու համար, բայց մենք տոտալ  իշխանության ենք ձգտում: Եթե այդպիսի բան լսեք ներկայիս  արդարադատության նախարարից, ձեր ականջներին չհավատաք»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ