Արմեն Թավադյանին ՀՔԾ բերման են ենթարկել ժամը 14.00-ի սահմաններում, սակայն ինչ կասկածանքով, ինչի համար, տեղեկություն չունենք: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Ամեն պահի սպասում ենք, որ ասեն, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչ գործողություն են իրականացնում պարոն Թվադյանի հետ: Ամեն դեպքում ապօրինի եմ համարում նրան բերման ենթարկելը, որովհետև վերջինս ծանուցումՙ հրավեր չի ստացե: Բերման ենթարկում են, երբ հրավիրում են, ծանուցում են, որ ներկայանան վարույթ իրականացնողին, և երբ անձը չի ներկայանում, վերջինիս բերման են ենթրակում, սակայն պարոն Թավադյանին չեն հրավիրել: Կարելի է ասել սովորույթի ուժով արդեն հերթական ապօրինությունն է»,- նշեց փաստաբանը:
Հարցին՝ չունի ինչ-որ ենթադրություններ, թե ինչու կարող էին Արմեն թավադյանին բերման ենթարկել, փաստաբանը նշեց. «Կարող եմ ենթադրություններ անել, բայց թույլ տվեք այս պահին ենթադրությունները չբարձրայնել, որովհետև անկախ ամեն ինչից կարող եմ փաստել, բացառապես մեկ բան՝ պարոն Թավադյանը գտնվում է ՀՔԾ-ում, քննիչի աշխատասենյակում, և սա քաղաքական համատեքստի և քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվող գործընթաց է: Գաղտնիք չէ, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի և՛ նրա աջակիցների նկատմամբ արդեն ռեպրեսիվ գործողությունները սովորական են դարձել: Որքան իշխանության վարկանիշն իջնի, հավասարապես նույնչափ բարձրանալու է պարոն Քոչարյանի աջակիցների նկատմամբ իրականցվող այս բացառիկ ճնշումները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը