18 12 2019

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 18-ին մերժեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ