Կառավարությունը երկարաձգեց Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը մեկ տարով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8N 1259-Ա որոշմամբ Վահե Դեմիրճյանը 2019 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:
Ըստ հիմնավորման՝ ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։
Հարկ է նշել նաև, որ միայն 2019 թվականի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի կողմից փակվել է Հայաստանի դեմ կայացված 16 վճիռների կատարման ընթացակարգ,, ԵԽ նախարարների կոմիտե են ուղարկվել մի շարք վճիռների վերաբերյալ գործողությունների պլաններ և հաշվետվություններ, ինչում էական դեր է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Վահե Դեմիրճյանի արդյունավետ համագործակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը