04 12 2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների գործը կքննի Սեֆիլյանի գործով հայտնի դատավորը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների գործը կքննի Սեֆիլյանի գործով հայտնի դատավորը

Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի պաշտպան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ շինծու քրեական գործը մակագրվեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանին. հուսանք՝ նա կիրականացնի արդարադատություն։

Զավեշտալի է՝《Դատալեք》դատական տեղեկատվական համակարգում վերստին նշվել է, որ Նարեկ Մութաֆյանը նախկինում դատապարտված է եղել, մինչդեռ առկա չէ վերջինիս նկատմամբ կայացված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ու առավել քան անհեթեթ է, թե որպիսի հիմնավորումներով կամ իրավական տրամաբանությամբ է նա համարվում նախկինում դատապարտված նախ վարույթ իրականացնողի կողմից ամբողջ նախաքննության ընթացքում, հիմա էլ դատաքննության փուլում։

Շուտով սույն քրեական գործով իրավաբռնաբարությունը կդառնա հանրության սեփականությունն, ու չեմ զլանա հիշեցնել՝ էս ուղտը չոքելու է յուրաքանչյուրի դռանը»։

Նշենք, որ Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործը քննող դատավորն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ